• ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ
  • ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲ
  • ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ
  • ԳԱՎԱԹ
  • ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐ
  • «Շիրակը» դժվարությամբ հաղթում է ԲԿՄԱ-ին

    31 հոկտեմբերի 2026 | 19:41:06 | 17 | Լուսանկարը՝ ՍԱ Շիրակ-ի

    Հոկտեմբերի 31-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում «Շիրակն» ընդունեց ԲԿՄԱ-ին՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում։

    Հայաստանի քառակի չեմպիոնները կարողացան կամային, դժվարին հաղթանակ տանել բանակայինների նկատմամբ՝ 2:1 հաշվով։

    Առաջին րոպեին բանակայիններին առաջ մղեց Սուրեն Կիրակոսյանը՝ 1:0՝ հօգուտ հյուրերի։ Խաղի 25-րդ րոպեին Հարություն Մանուկյանը միտումնավոր ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում և հեռացվեց խաղադաշտից։ Նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց գյումրեցիների ավագ Ռաֆիկ Միսակյանը՝ 1:1։

    ԲԿՄԱ-ն մինչև 81-րդ րոպեն կարողանում էր համառ դիմադրություն ցույց տալ և պահել հաշիվը, սակայն Ռայմոնդ Ակոասի Գյամֆիի փոխանցումից հետո Մեսամբա Բամբան գլխի հարվածով հաղթանակ պարգևեց «Շիրակին»։

    Տ Թիմեր Խ Հ Ո Պ ԳԽ։ԳԲ +/- Մ
    1 Նոա 11 9 1 1 28։9 +19 28
    2 Փյունիկ 12 8 4 0 28։9 +19 28
    3 Արարատ-Արմենիա 11 8 2 1 21։10 +11 26
    4 Ալաշկերտ 11 6 4 1 25։8 +17 22
    5 Սարդարապատ 12 4 5 3 19։20 -1 16
    6 Ուրարտու 12 4 4 4 19։15 +4 16
    7 Շիրակ 12 4 3 6 14։15 -1 15
    8 Վան 12 3 3 7 12։29 -17 12
    9 Արարատ 11 3 3 6 10։18 -8 12
    10 Սյունիք 11 2 2 7 10։23 -13 8
    11 ԲԿՄԱ 12 2 2 8 10։22 -12 8
    12 Գանձասար 11 1 0 10 9։27 -18 3

    ԼՐԱՀՈՍ

    16 հոկտեմբերի 2026 | 18:56:15
    Ալաշկերտ - Սյունիք՝ 5։1
    10 հոկտեմբերի 2026 | 18:09:56
    «Վանը» հաղթեց «Գանձասարին»
    ԼՐԱՀՈՍ

    16 հոկտեմբերի 2026 | 18:56:15
    Ալաշկերտ - Սյունիք՝ 5։1
    10 հոկտեմբերի 2026 | 18:09:56
    «Վանը» հաղթեց «Գանձասարին»
    © 2026 ՀայՖուտբոլ.ԷյԷմ
    Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը HayFootball.am-ին պարտադիր է:
    Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: