• ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ
  • ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲ
  • ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ
  • ԳԱՎԱԹ
  • ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐ
  • Սյունիքը հաղթում է ԲԿՄԱ-ին և շրջանցում նրան

    25 հոկտեմբերի 2026 | 19:38:05 | 31

    Հոկտեմբերի 25-ին Սիսիանում «Սյունիքը» Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակներում ընդունեց ԲԿՄԱ-ին և հաղթեց 4:1 հաշվով։

    Առաջինն աչքի ընկան բանակային ֆուտբոլիստները. 32-րդ րոպեին Դավիթ Հարությունյանի՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո Ալյոշա Խաչատրյանը գրավեց «Սյունիքի» դարպասը։ Խաղի 56-րդ րոպեին Գոդսվիլ Էմանուելը հավասարացրեց հանդիպման հաշիվը՝ 1:1:

    73-րդ րոպեին անչափ կոպիտ խաղի համար ԲԿՄԱ-ից հեռացվեց Արշակ Պետրոսյանը։ «Սյունիքը», ունենալով քանակական առավելություն, 84-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ (2:1). գոլի հեղինակ դարձավ Վահագն Հայրապետյանը։

    Խաղի հիմնական ժամանակին ավելացված 1-ին և 3-րդ րոպեներին Գոդսվիլ Էմանուելը ևս 2 գոլ խփեց՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ և ձևակերպելով խաղի վերջնահաշիվը՝ 4:1։

    Այսպիսով, «Սյունիքը» տարավ իր 2-րդ հաղթանակը ընթացիկ առաջնությունում։ Թիմն իր ակտիվում արդեն ունի 8 միավոր և, միավորներով հավասարվելով ԲԿՄԱ-ին, լրացուցիչ ցուցանիշներով շրջանցեց վերջինիս ու բարձրացավ 10-րդ հորիզոնական։

    ԼՐԱՀՈՍ

    16 հոկտեմբերի 2026 | 18:56:15
    Ալաշկերտ - Սյունիք՝ 5։1
    10 հոկտեմբերի 2026 | 18:09:56
    «Վանը» հաղթեց «Գանձասարին»
    ԼՐԱՀՈՍ

    16 հոկտեմբերի 2026 | 18:56:15
    Ալաշկերտ - Սյունիք՝ 5։1
    10 հոկտեմբերի 2026 | 18:09:56
    «Վանը» հաղթեց «Գանձասարին»
    © 2026 ՀայՖուտբոլ.ԷյԷմ
    Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը HayFootball.am-ին պարտադիր է:
    Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: