• ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ
  • ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲ
  • ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ
  • ԳԱՎԱԹ
  • ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐ
  • Ալաշկերտ - Սյունիք՝ 5։1

    16 հոկտեմբերի 2026 | 18:56:15 | 65

    Հայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի առաջին հանդիպումը կայացավ ՀՖՖ տեխնիկական կենտրոն / Ավանի ակադեմիայի մարզադաշտում, որտեղ Երևանի «Ալաշկերտը» ընդունեց Կապանի «Սյունիքին» և հաղթեց 5։1 հաշվով։

    Հանդիպումը մեկնարկեց Վահե Գևորգյանի թիմի ակտիվությամբ, բայց «Ալաշկերտին» անհրաժեշտ եղավ սպասել մինչև հանդիպման 29-րդ րոպեն գոլի համար։

    Հանդիպման սկզբում Դոմի Մասումոն մեն-մենակ մնաց «Սյունիքի» դարպասապահի դիմաց, շրջանցեց նրան, բայց չկարողացավ գրավել անպաշտպան մնացած դարպասը։

    Խաղի 29-րդ րոպեին Հայաստանի քառակի չեմպիոնը ստացավ տուգանային հարվածի իրավունք մոտ 22 մ հեռավորության վրա, գնդակին մոտեցավ տուգանային հարվածների վարպետ Կարեն Նալբանդյանը և՝ 1։0։ Թեպետ կապանցիների դարպասապահ Դիեգո Սան կռահեց հարվածի անկյունը և ցատկեց, ապարդյուն։

    8 րոպե անց Դոմի Մասումոն, փոխանցում ստանալով Օլավալե Ֆառայոլայից, կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ խփելով իր 8-րդ գոլը, և սկսեց միանձնյա գլխավորել ՀՊԼ-ի լավագույն ռմբարկուների ցանկը։

    Առաջին կեսի վերջին րոպեին Մոմո Տուրեն, գնդակ ստանալով Մասումոյից, մեն-մենակ մնաց Դիեգո Սայի դիմաց և հաշիվը դարձրեց 3։0։ Առաջին խաղակեսը այդպես էլ ավարտվեց 3։0՝ հօգուտ «Ալաշկերտի»։

    Երկրորդ խաղակեսի սկզբում, ավելի ստույգ՝ 48-րդ րոպեին, Էդգար Փիլոյանը «Ալաշկերտից» հայտնվեց հարվածային դիրքում, բայց բարձր ստացվեց պտտեցրած հետագծով հարվածը։

    Հանդիպման 55-րդ րոպեին «Ալաշկերտը» հերթական վտանգավոր պահն ունեցավ. անկյունայինի խաղարկումից հետո Մոմո Տուրեն հարվածեց, բայց փակեցին հարվածը, և գնդակը դուրս եկավ դիմային գծից։ Մրցավարը ևս մեկ անկյունային նշանակեց «Սյունիքի» դարպասին, սակայն այն հաջող չխաղարկեցին Վահե Գևորգյանի սաները։

    Խաղի 68-րդ րոպեին Կարեն Նալբանդյանը տուգանային հարվածով արարեց հերթական գոլը՝ դառնալով դուբլի հեղինակ՝ 4։0։ Այս գոլի շնորհիվ «Ալաշկերտի» ավագն իր գոլերի քանակը հասցրեց 6-ի։

    74-րդ րոպեին Մոմո Տուրեն իր դուբլը ձևակերպելու հնարավորություն ուներ, սակայն Դիեգո Սան լավ ռեակցիա դրսևորեց՝ մոտ տարածությունից կատարած հարվածը ետ մղելով։

    78-րդ րոպեին Ժոզեֆ Սաբաբոն քողարկված հարվածեց ցածրից, բայց կապանցիների դարպասապահ Դիեգո Սան նորից փրկեց իր թիմին բաց թողած հինգերորդ գոլից։

    85-րդ րոպեին, ամենայնիվ, հինգերորդ գոլը հայտնվում է «Սյունիքի» դարպասում։ Դոմի Մասումոյի փոխանցումից մոտ տարածությունից Ֆիլիպ Էնջիկեն գրավում է Դիեգո Սայի դարպասը։

    Բաց թողած գոլից անմիջապես հետո Քոբի Ջոնսը «Սյունիքից» գոլի հեղինակ է դառնում՝ թրջելով հանդիպման հաշիվը։

    Այսպիսով, «Ալաշկերտը» տանում է խոշոր՝ 5։1 հաշվով հաղթանակ, վաստակում 19 միավոր և ամրապնդվում չորրորդ տեղում։

    Տ Թիմեր Խ Հ Ո Պ ԳԽ։ԳԲ +/- Մ
    1 Նոա 9 9 0 0 26։6 +20 27
    2 Փյունիկ 9 6 3 0 23։8 +15 21
    3 Արարատ-Արմենիա 9 6 2 1 18։9 +9 20
    4 Ալաշկերտ 10 5 4 1 24։8 +16 19
    5 Ուրարտու 9 3 3 3 14։12 +2 12
    6 Սարդարապատ 9 3 3 3 15։17 -2 12
    7 Շիրակ 9 3 1 5 11։12 -1 10
    8 Արարատ 9 3 1 5 8։15 -7 10
    9 ԲԿՄԱ 9 2 2 5 8։15 -7 8
    10 Վան 9 2 1 6 6։21 -15 7
    11 Սյունիք 10 1 2 7 6։22 -16 5
    12 Գանձասար 9 1 0 8 8։22 -14 3

    ԼՐԱՀՈՍ

    16 հոկտեմբերի 2026 | 18:56:15
    Ալաշկերտ - Սյունիք՝ 5։1
    10 հոկտեմբերի 2026 | 18:09:56
    «Վանը» հաղթեց «Գանձասարին»
    ԼՐԱՀՈՍ

    16 հոկտեմբերի 2026 | 18:56:15
    Ալաշկերտ - Սյունիք՝ 5։1
    10 հոկտեմբերի 2026 | 18:09:56
    «Վանը» հաղթեց «Գանձասարին»
    © 2026 ՀայՖուտբոլ.ԷյԷմ
    Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը HayFootball.am-ին պարտադիր է:
    Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: