• ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ
  • ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲ
  • ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ
  • ԳԱՎԱԹ
  • ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐ
  • Սիսիանում մարզային դերբին հաղթում է «Սյունիքը»

    12 հոկտեմբերի 2026 | 18:02:32 | 158

    Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի նախավերջին խաղում Կապանի «Սյունիքը» Սիսիանի քաղաքային մարզադաշտում ընդունեց Հայաստանի քառակի չեմպիոն Գյումրիի «Շիրակին»։

    Հանդիպման առաջին խաղակեսում խաղադաշտում հիմնականում ծավալվեց հավասար, փոխնիփոխ գրոհներով պայքար։ «Սյունիքը» փորձում էր տիրել գնդակին և խաղալ նախաձեռնությամբ, իսկ Վարդան Բիչախչյանի սաներն ապավինել էին հակագրոհներին։

    Խաղի 25-րդ րոպեին «Սյունիքն» ունեցավ պահ, սակայն «Շիրակի» դարպասապահ Լյովա Կարապետյանը գերսեյվ գրանցեց Քոբի Ջոնս Էննինգի՝ գլխով հարվածից հետո։ Այդ դրվագում, տուգանայինից Միգել Սիլվան գնդակը կախել էր «Շիրակի» տուգանային հրապարակ։

    Վտանգը զգալուց հետո գյումրեցիները սկսեցին ավելի շատ գնդակով լինել և խաղալ նախաձեռնողի դերում։

    Հանդիպման 36-րդ րոպեին Համլետ Մնացականյանի հարվածից հետո գնդակը դիպչեց Արտյոմ Լիտվյակովի ձեռքին. թվաց, թե 11-մետրանոց է, բայց VAR-ը պարզեց, որ Լիտվյակովը չի եղել տուգանային հրապարակում, և մրցավար Յուրա Մահտեսյանը նշանակեց տուգանային հարված անչափ վտանգավոր դիրքում։ Գնդակին մոտեցավ «Շիրակի» ավագ Ռաֆիկ Միսակյանը և ուժեղ հարվածեց, բայց՝ բարձր։

    Առաջին խաղակեսի ավելացված 6-րդ րոպեին «Շիրակը» լավ հնարավորություն ունեցավ հաշվի մեջ առաջ անցնելու։ Դոնալդ Կոդիան մեն-մենակ հայտնվեց «Սյունիքի» դարպասապահ Դիեգո Սայի դիմաց և հարվածեց անկյուն. Կոդիան ամեն ինչ ճիշտ էր արել, բայց անհավանական сейվ գրանցեց 26-ամյա պորտուգալացի դարպասապահը։

    Առաջին կեսն ավարտվեց համառ ու անզիջում պայքարում՝ ոչ-ոքի (0:0)։

    Երկրորդ խաղակեսում «Սյունիքն» ակտիվ սկսեց, և խաղի 48-րդ րոպեին Կայկե Դոս Սանտոսը, փոխանցում ստանալով Գոդվին Էբի Կալուից, գլխի հարվածով կարողացավ բացել հաշիվը՝ 1:0՝ հօգուտ կապանցիների։ Գոլից հետո էլ «Սյունիքն» ակտիվ էր և խաղում էր գրոհային ֆուտբոլ։

    Հանդիպման 67-րդ րոպեին «Սյունիքը» ևս մեկ լավ հնարավորություն ունեցավ. տուգանայինից գնդակը կախեցին տուգանային հրապարակ, և Քոբի Ջոնս Էննինգի գլխով հարվածն անչափ վտանգավոր էր։

    70-րդ րոպեին Սերգեյ Մանուկյանի փոխանցումից հետո Դոնալդ Կոդիան հայտնվեց հարվածային դիրքում, բայց հարվածեց աննշան շեղ։

    Երեք րոպե անց «Շիրակի» ավագ Ռաֆիկ Միսակյանը նույնպես հայտնվեց հարվածային դիրքում, սակայն տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածը կրկին շեղ էր։

    Խաղի 81-րդ րոպեին Ժոաու Խավիեր Դե Բրիտոն կրկնապատկեց «Սյունիքի» առավելությունը. մոտ 25 մետրից կատարած հրաշալի հարվածով նա խոցեց Լյովա Կարապետյանի պաշտպանած դարպասը։ «Շիրակի» դարպասապահը որևէ հնարավորություն չուներ թիմին փրկելու, միայն հայացքով հետևեց գնդակի հետագծին։

    Հանդիպման մնացած ժամանակում թիմերը փոխնիփոխ գրոհեցին, սակայն մրցավարի ավելացրած չորրորդ րոպեին Արմեն Հովհաննիսյանը հակագրոհի ժամանակ մեն-մենակ հայտնվեց Լյովա Կարապետյանի դիմաց, սակայն չկարողացավ իր թիմի առավելությունը հասցնել խոշոր հաշվի. դարպասապահ Կարապետյանը փրկեց «Շիրակին»։

    Այսպիսով, «Սյունիքն» ընթացիկ մրցաշրջանում իր առաջին հաղթանակը տարավ. կապանյան ակումբը լավ հանդիպում անցկացրեց և հաղթեց արժանիորեն։ Իգոր Պիկուշչակի թիմն արդեն ունի 5 միավոր և հեռանում է վերջին հորիզոնականից։

    Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Փյունիկ» - ԲԿՄԱ խաղով կավարտվի 9-րդ տուրը. այդ հանդիպումը կմեկնարկի 19:00-ին և կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում։

    Տ Թիմեր Խ Հ Ո Պ ԳԽ։ԳԲ +/- Մ
    1 Նոա 9 9 0 0 26։6 +20 27
    2 Արարատ-Արմենիա 9 6 2 1 18։9 +9 20
    3 Փյունիկ 8 5 3 0 18։8 +10 18
    4 Ալաշկերտ 9 4 4 1 19։7 +12 16
    5 Ուրարտու 9 3 3 3 14։12 +2 12
    6 Սարդարապատ 9 3 3 3 15։17 -2 12
    7 Շիրակ 9 3 1 5 11։12 -1 10
    8 Արարատ 9 3 1 5 8։15 -7 10
    9 ԲԿՄԱ 8 2 2 4 8։10 -2 8
    10 Վան 9 2 1 6 6։21 -15 7
    11 Սյունիք 9 1 2 6 5։17 -12 5
    12 Գանձասար 9 1 0 8 8։22 -14 3

    ԼՐԱՀՈՍ

    16 հոկտեմբերի 2026 | 18:56:15
    Ալաշկերտ - Սյունիք՝ 5։1
    10 հոկտեմբերի 2026 | 18:09:56
    «Վանը» հաղթեց «Գանձասարին»
    ԼՐԱՀՈՍ

    16 հոկտեմբերի 2026 | 18:56:15
    Ալաշկերտ - Սյունիք՝ 5։1
    10 հոկտեմբերի 2026 | 18:09:56
    «Վանը» հաղթեց «Գանձասարին»
    © 2026 ՀայՖուտբոլ.ԷյԷմ
    Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը HayFootball.am-ին պարտադիր է:
    Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: