Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 22-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրի շրջանակում ընդունեց Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմարին» և պարտվեց խոշոր՝ 0:4 հաշվով։
Խաղը մեր թիմի համար անհաջող սկսվեց․ արդեն 27-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» զիջում էր 0:2 հաշվով։
Երկրորդ խաղակեսը մեր թիմն ակտիվ սկսեց, ուներ մի քանի սուր պահ, եղավ դրվագ, երբ մրցակցին փրկեց դարպասաձողը։ Սակայն դրան հաջորդեց 76-րդ և 79-րդ րոպեներին բաց թողած ևս 2 գնդակ, ինչի հետևանքով խաղն ավարտվեց 0:4 հաշվով։
Այսպիսով՝ «Արարատ-Արմենիան» իր երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Եվրոպայի լիգայի լիգայի փուլում։