Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի երկրորդ խաղային օրվա երկրորդ խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց Երևանի «Արարատին»։ Հանդիպումն անցավ անչափ թեժ և դիտարժան պայքարով։
Խաղի 12-րդ րոպեին «Արարատն» իր հակագրոհն օգտագործեց և բացեց խաղի հաշիվը։ Իր առաջին գոլը խփեց 21-ամյա հայ եզրային պաշտպան Արամ Ասլանյանը։ Գրոհի ժամանակ Միշևի դարպասին հարված եղավ, դարպասապահը հետ մղեց, արդյունքում մոտ 22 մ հեռավորությունից Արամը գրավեց դարպասը՝ 1։0 հօգուտ հյուրերի։
Այդ գոլից հետո Ֆիկտոր Հանձոգոն ուներ լավ պահ «Արարատի» հակագրոհի ժամանակ, սակայն Միշևը փրկեց իր թիմին։
34-րդ րոպեին Եվգենի Ցիմբալյուկը խորքից կատարած գերազանց փոխանցումով դարպասապահի դեմ գրեթե մեն-մենակ հանեց ճապոնացի կիսապաշտպան Իշիբաշիին, վերջինս այնքան էլ լավ չհարվածեց, թեպետ գնդակն անցավ Ազիմատ Աբուդույից, սակայն Ալբերտ Խաչումյանը, ունենալով հնարավորություն, չկարողացավ հեռացնել իր թիմի դարպասը գլորվող գնդակը՝ 1։1։
44-րդ րոպեին «Արարատից» Պետրոս Ալեքյանը լավ բացվեց ու հարվածեց Միշևի դարպասին, Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը կարողացավ փրկել իր թիմին՝ գնդակը հանելով անկյունային։
Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ «Արարատը» տպավորեց իր հակագրոհներով առաջին խաղակեսում։
Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը փոխվեց․ «Արարատն» էր հիմնականում գնդակով ու գրոհում, սակայն գրոհների վերջավորությունը չէր ստացվում Կարեն Բարսեղյանի թիմի մոտ։
Այնուամենայնիվ, խաղի 79-րդ րոպեին Գոռ Լուլուկյանն առաջ մղեց «Ուրարտուին» մոտ 16 մետրից կատարած հուժկու հարվածով։
Թվում էր, թե «Ուրարտուն» կհասնի կամային հաղթանակի, սակայն 88-րդ րոպեին «Արարատի» կազմում փոխարինման մտած Սինդու Ժունիոր Բակայոկոն, փոխանցում ստանալով Մուսա Կանտեից, խոցեց Ալեքսանդր Միշևի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը։
Այսպիսով, խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2։2 հաշվով, և թիմերը բավարարվեցին մեկական միավոր վաստակելով։
| Տ | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԳԽ։ԳԲ | +/- | Մ |
| 1 | Նոա | 9 | 9 | 0 | 0 | 26։6 | +20 | 27 |
| 2 | Արարատ-Արմենիա | 9 | 6 | 2 | 1 | 18։9 | +9 | 20 |
| 3 | Փյունիկ | 8 | 5 | 3 | 0 | 18։8 | +8 | 18 |
| 4 | Ալաշկերտ | 9 | 4 | 4 | 1 | 19։7 | +12 | 16 |
| 5 | Ուրարտու | 9 | 3 | 3 | 3 | 14։12 | +2 | 12 |
| 6 | Սարդարապատ | 9 | 3 | 3 | 3 | 15։17 | -2 | 12 |
| 7 | Շիրակ | 8 | 3 | 1 | 4 | 11։10 | +1 | 10 |
| 8 | Արարատ | 9 | 3 | 1 | 5 | 8։15 | -7 | 10 |
| 9 | ԲԿՄԱ | 8 | 2 | 2 | 4 | 8։10 | -2 | 8 |
| 10 | Վան | 9 | 2 | 1 | 6 | 6։21 | -15 | 7 |
| 11 | Գանձասար | 9 | 1 | 0 | 8 | 8։22 | -14 | 3 |
| 12 | Սյունիք | 8 | 0 | 2 | 6 | 3։17 | -14 | 2 |