• ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ
  • ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲ
  • ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ
  • ԳԱՎԱԹ
  • ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐ
  • Յագելոնիա - Արարատ-Արմենիա 3։1՝ Պարտվում ենք անհատական սխալների պատճառով

    16 հոկտեմբերի 2026 | 01:08:10 | 168 | Լուսանկարը՝ ՖԱ ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ի

    Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի շրջանակներում մրցեց Լեհաստանի Էքստրակլասայի բրոնզե մեդալակիր Բելոստոկի «Յագելոնիայի» հետ՝ մրցակցի հարկի տակ։

    «Սև ու սպիտակների» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան նախընտրել էր խաղալ 4-3-3 խաղային սխեմայով՝ ընտրելով հետևյալ մեկնարկային կազմը՝ Ժոաո Բրավիմ, Էդգար Գրիգորյան, Լուիս Ֆիլիպե, Բռունո Ուիլսոն, Հուգո Օլիվերա, Մակսանս Կարլիե, Խուան Բալանտա, Ալվին Տերա (ավագ), Զիդան Բանջաքի, Սանդրո Լիմա և Արթուր Սերոբյան։

    Նախքան այս հանդիպումը երևանյան ակումբն արդեն 1 հանդիպում անցկացրել էր ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի լիգայի փուլում․ սեպտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 1։4 հաշվով պարտվել էր Պրահայի «Սպարտային», իսկ լեհական ակումբն իր հերթին 1։2 հաշվով պարտվել էր Հունաստանում՝ Հայաստանի ազգային հավաքականի ձախ լատերալ Նաїր Թիկնիզյանի «Օլիմպիակոսին»։

    Խաղը մեր թիմը շատ ակտիվ սկսեց՝ բարձր պրեսինգով։ Խաղի 9-րդ րոպեին մեր ավագ Ալվին Տերան, ով ենթահարձակվողի դիրքում էր պարբերաբար հայտնվում, դուրս եկավ հարվածային դիրք և հարվածեց։ Պահը վտանգավոր էր, բայց մի փոքր շեղ ստացվեց։

    2 րոպե անց մեր չեմպիոնը բացեց խաղի հաշիվը. Խուան Բալանտան դաշտի կենտրոնում խլում կատարեց և փոխանցեց գնդակը Մակսանս Կարլիեին, իսկ մեր ֆրանսիացի կիսապաշտպանը հիանալի փոխանցումով գտավ Զիդան Բանջաքին, որը վնասվածքի գնով գրավեց Սլավոմիր Աբրամովիչի պաշտպանած դարպասը։ Այս գոլը ծնվեց Բռունո Ուիլսոնի սխալ փոխանցումից հետո, երբ մեր թիմը կարճ փոխանցումներով փորձում էր դուրս գալ պաշտպանությունից։

    Գոլից անմիջապես հետո «Յագելոնյան» կատաղի նետվեց առաջ և 2 րոպե անց գրավեց մեր թիմի դարպասը։ Գոլի հեղինակ դարձավ լեհ 28-ամյա կիսապաշտպան Կամիլ Յուզվյակը։

    Արարատ-Արմենիայի կազմում գոլից հետո՝ 17-րդ րոպեին, եղավ հարկադրված փոփոխություն. պարզվեց, որ Զիդան Բանջաքին իր խփած գոլի դրվագում ստացած վնասվածքը թույլ չի տալիս շարունակել խաղը, և Գվինեա-Բիսաուն ներկայացնող ձախ վինգերին փոխարինեց Ժիրայր Շաղոյանը։

    25-րդ րոպեին Արթուր Սերոբյանի հարվածը փակեցին դաշտի տերերի պաշտպանները։

    Խաղի 38-րդ րոպեին Ռոդրիգո Կոնսեյսաոն լեհական թիմին առաջ է մղում՝ 2։1։ Այս դրվագում մեր թիմը սխալվեց արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծելիս։

    Խաղակեսի վերջնամասում մեր թիմը ակտիվացավ և գրոհեց, բայց այդպես էլ չկարողացավ «Յագելոնիայի» դարպասի մոտ որևէ լուրջ պահ ստեղծել։ Արդյունքում Հայաստանի չեմպիոնը հանդերձարան գնաց 1։2 հաշվով պարտվելիս։

    Երկրորդ խաղակեսը մեր թիմը սկսեց առանց փոփոխությունների։

    Հանդիպման 50-րդ րոպեին հույն մրցավար Անաստասիոս Պապապետրուն զգուշացրեց մեր թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպային։

    Հանդիպման 52-րդ րոպեին մեր թիմը գոլ նվիրեց մրցակցին։ Մակսանս Կարլիեն, լինելով վերջինը մեր դարպասապահի դիմաց, կորցրեց գնդակը, և մրցակցի ֆրանսիացի հարձակվող Ուսման Սուն գրավեց Բրավիմի դարպասը՝ 3։1։

    Խաղի 58-րդ րոպեին Բարտլոմեյ Վդովիկը մոտ 30 մետրից կատարած տուգանային հարվածով սպառնաց Ժոաո Բրավիմի դարպասին, բայց մի փոքր շեղ էր, թեպետ մեր դարպասապահը ցատկել էր և գուցե կարողանար հեռացնել գնդակը, եթե այն գնար դարպասին։

    Խաղի 61-րդ րոպեին Բռունո Ուիլսոնը հարվածային դիրքում էր, բայց գնդակը, ինչպես ասում են ֆուտբոլում, չնստեց մեր կենտրոնական պաշտպանի ոտքին։

    Երկու րոպե անց Ժիրայր Շաղոյանը հայտնվեց հարվածային դիրքում, բայց Սլավոմիր Աբրամովիչը տեղում էր։

    Սկսած 60-րդ րոպեից՝ մեր թիմի պրեսինգն աշխատում է, և 65-րդ րոպեին մեր ֆուտբոլիստները ստիպում են մրցակցին խախտել խաղի կանոնները վտանգավոր դիրքում, բայց Ժիրայր Շաղոյանի փոխանցումը որսաց 22-ամյա դարպասապահ Աբրամովիչը։

    68-րդ րոպեին Մանուել Տուլիպան թարմացնում է մեր միջին գիծը՝ ասպարեզ դուրս բերելով Կարեն Մուրադյանին և Բեննիին. իրենց տեղը խաղադաշտում զիջեցին Լուիս Ֆիլիպեն և Ալվին Տերան։

    71-րդ րոպեին փոխարինման մտած Բեննին հարված կատարեց. հարվածը ուժեղ էր, բայց կենտրոնով, և լեհերի դարպասապահը որսաց գնդակը։

    Խաղի 74-րդ րոպեին հակագրոհ բաց թողեցինք, բայց մրցակցի կատարած հարվածից հետո Բռունո Ուիլսոնը կանգնեց հարվածի դիմաց։

    Արարատ-Արմենիայի գլխավոր մարզիչ Տուլիպան 76-րդ րոպեին թարմացնում է նաև մեր թիմի հարձակման գիծը. Սանդրո Լիմային փոխարինում է Արայիկ Էլոյանը, իսկ Արթուր Սերոբյանին՝ Կառլոս Ֆրանսան։ Պորտուգալացի մասնագետն այսպիսով սպառեց իր փոխարինումները. թեպետ թիմը պարտվում է 2 գնդակի տարբերությամբ, բայց չի գնում խաղային սխեմայի փոփոխման և չի ավելացնում հարձակվողների քանակը։

    Զուտ խաղային առումով մեր թիմը չի զիջում մրցակցին, սակայն անհատական սխալները, որոնք եղան մրցակցի պրեսինգի տակ, ձևավորել են լուսատախտակի վրա վառվող 1։3 հաշիվը խաղի 83-րդ րոպեի դրությամբ։

    Հանդիպման 85-րդ րոպեին Հուգո Օլիվերան մոտ 25 մետրից հարվածեց մրցակցի դարպասին. հարվածը ուժեղ չէր, բայց պտտեցված էր և մի փոքր շեղ։

    86-րդ րոպեին փրկվեցինք չորրորդ գոլը բաց թողնելուց։ Տարված էինք գրոհներով և մահացու հակագրոհ բաց թողեցինք։ Ռոդրիգո Կոնսեյսաոյի հարվածից հետո մեր դարպասապահին օգնության հասավ իր «լավագույն ընկերը»՝ հորիզոնական դարպասաձողը։ Եետ եկած գնդակին եղավ ավելացում, և Բրավիմը կատարեց սեյվ, սակայն մրցավարները անդրադարձից հետո ֆիքսեցին խաղից դուրս վիճակ։

    Այսպիսով, մեր թիմը 1։3 հաշվով պարտվում է մի խաղում, որտեղ մեր թիմը, առնվազն դրվագներով, վատ տեսք չուներ։

    Մեր թիմն այս պարտության հետևանքով կլինի 34-րդ տեղում ընդհանուր մրցաշարային աղյուսակում։

    Հոկտեմբերի 22-ին մեր չեմպիոնը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 3-րդ տուրի շրջանակներում կընդունի նիդեռլանդական «ԱԶ Ալկմարին»։ Այդ հանդիպման սկիզբը Երևանի ժամանակով 20։45-ին է, իսկ մինչ այդ «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17։00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայում Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում կհյուրընկալվի ԲԿՄԱ-ին։

    ԼՐԱՀՈՍ

    16 հոկտեմբերի 2026 | 18:56:15
    Ալաշկերտ - Սյունիք՝ 5։1
    10 հոկտեմբերի 2026 | 18:09:56
    «Վանը» հաղթեց «Գանձասարին»
    ԼՐԱՀՈՍ

    16 հոկտեմբերի 2026 | 18:56:15
    Ալաշկերտ - Սյունիք՝ 5։1
    10 հոկտեմբերի 2026 | 18:09:56
    «Վանը» հաղթեց «Գանձասարին»
    © 2026 ՀայՖուտբոլ.ԷյԷմ
    Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը HayFootball.am-ին պարտադիր է:
    Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: