Հայաստանի ազգային հավաքականը քիչ առաջ ավարտեց իր հերթական հանդիպումը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/2027 թթ. խաղարկության շրջանակներում։
Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր C դիվիզիոնի 2-րդ խմբի առաջատար Չեռնոգորիայի հավաքականին Պոդգորիցայում։
Հանդիպումը հիմնականում անցավ քիչ թե շատ հավասար պայքարում. թիմերը չկարողացան միմյանց դարպասների մոտ ստեղծել իրական գոլային պահ, և հանդիպումը թերևս ավարտվեց ամենատրամաբանական հաշվով՝ գոլազուրկ 0:0։
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականն անցկացրած 4 հանդիպումներում վաստակել է նույնքան միավոր և մեր խմբում երրորդն է։ Ավելի վաղ Կիպրոսի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակի էր հասել Լատվիայի հավաքականի նկատմամբ։
Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ևս 2 հանդիպում ունի անցկացնելու ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2-րդ խմբի շրջանակներում. նոյեմբերի 12-ին տանը կընդունի Կիպրոսին, իսկ նոյեմբերի 15-ին արտագնա հանդիպում կանցկացնի Լատվիայի ընտրանու հետ։
| Տ | ԽՈՒՄԲ 2 | Խ | Հ | Ո | Պ | ԳԽ։ԳԲ | +/- | Մ |
| 1 | 4 | 3 | 1 | 0 | 7։4 | +3 | 10 | |
| 2 | 4 | 2 | 1 | 1 | 5։3 | +2 | 7 | |
| 3 | 4 | 1 | 1 | 2 | 4:5 | -1 | 4 | |
| 4 | 4 | 0 | 1 | 3 | 2։6 | -4 | 1 |