Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի երկրորդ խաղային օրվա առաջին հանդիպումը կայացավ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում. Արմավիրի «Սարդարապատը» դաշտի տիրոջ կարգավիճակում ընդունեց Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար և գավաթակիր «Նոային»։
Թիմերը հանդես եկան հետևյալ մեկնարկային կազմերով.
«Սարդարապատ» (5-3-2, ձախից աջ). Գոռ Մատինյան — Ժան Կինյոնես, Ուսման Կոնատե, Վայանգա Յակուբա Դումբիա, Արմեն Սարգսյան (ավագ), Արթուր Դանիելյան — Գոռ Աբրահամյան, Ֆլորյան Սերի, Յուրի Բուդաղյան — Համլետ Մինասյան, Լևոն Պետրոսյան։
«Նոա» (3-4-3, ձախից աջ). Արթուր Լուիզ Կոնեգլյան — Դավիդ Սուալեհե, Սթոուն Մուզալիմոջա Մամբո, Նատանաել Սանտինի — Կլինտոն Դոմբիլա, Գուստավո Ֆաբրիս Սանգարե, Սաշա Զդելար, Հովհաննես Համբարձումյան (ավագ) — Վալենտին-Իոնուտ Կոստախե, Մարիո Գուտիերես Գոնսալես, Հելդեր Ֆեյրերա։
Հանդիպումը սկսվեց «Նոայի» առավելությամբ, և 13-րդ րոպեին Մարիո Գոնսալեսը բացեց հանդիպման հաշիվը՝ 1:0 հօգուտ «Նոայի»։
Թվում էր՝ «Նոան» կշարունակի ճնշումը, սակայն առաջին խաղակեսի միջնամասում Արմավիրը ներկայացնող ակումբը կարողացավ 3 պահ ստեղծել։
Առաջին կեսի վերջնամասում «Նոան» 44-րդ և 45-րդ րոպեներին 2 գոլ խփեց՝ խոշոր դարձնելով հաշիվը՝ 3:0։ Նախ տուգանային հարվածով գոլի հեղինակ դարձավ Դավիթ Սուալեհեն, իսկ մեկ րոպե անց աչքի ընկավ արդեն Վալենտին Կոստակեն՝ եզրափակելով Հելդեր Ֆեյրերայի փոխանցումը։ Առաջին խաղակեսն ավարտվեց 3:0՝ հօգուտ «Նոայի»։
Երկրորդ խաղակեսը նույնպես սկսվեց «Նոայի» առավելությամբ. նույնիսկ դրվագներից մեկում Մարիո Գոնսալեսի փոխանցումից հետո Հելդեր Ֆեյրերան դարձավ գոլի հեղինակ, սակայն այդ դրվագում խաղից դուրս վիճակ արձանագրվեց։
62-րդ րոպեին, սակայն, վտանգավոր պահ ստեղծեց «Սարդարապատը». Համլետ Մինասյանի հարվածից հետո Արթուր Լուիզ Կոնեգլյանը հետ մղեց գնդակը, իսկ փոխարինման մտած Ջանիկ Դավթյանի հարվածը փակեց Դավիդ Սուալեհեն՝ գնդակը հանելով անկյունային։
74-րդ րոպեին «Սարդարապատը» ևս մեկ վտանգավոր պահ ունեցավ տուգանային հարվածից հետո, սակայն Վայանգա Յակուբա Դումբիայի գլխով կատարած հարվածը շեղ էր։
76-րդ րոպեին, ամեն դեպքում, չորրորդ գնդակը հայտնվեց «Սարդարապատի» դարպասում. Հելդեր Ֆեյրերայի փոխանցումից հետո փոխարինման մտած Մարին Յակոլիշը գրավեց Գոռ Մատինյանի դարպասը։
83-րդ րոպեին փոխարինման մտած Մարկո Լազետիչը հաշիվը դարձրեց 5:0։ Դրվագում սխալվեց «Սարդարապատի» ավագ Արմեն Սարգսյանը, ով գնդակը դարպասապահին հետ փոխանցելիս այն նվիրեց սերբ հարձակվողին։
90+5-րդ րոպեին մրցավարը, VAR համակարգի օգնությամբ, 11-մետրանոց նշանակեց «Նոայի» դարպասին։ Գնդակին մոտեցավ Լևոն Պետրոսյանը և թրջեց հանդիպման հաշիվը։
Այսպիսով, «Նոան» տարավ 9-րդ հաղթանակն ընթացիկ առաջնությունում և 100 տոկոսանոց արդյունքով, 27 միավորով, գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
| Տ | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԳԽ։ԳԲ | +/- | Մ |
| 1 | Նոա | 9 | 9 | 0 | 0 | 26։6 | +20 | 27 |
| 2 | Արարատ-Արմենիա | 9 | 6 | 2 | 1 | 18։9 | +9 | 20 |
| 3 | Փյունիկ | 8 | 5 | 3 | 0 | 18։8 | +10 | 18 |
| 4 | Ալաշկերտ | 9 | 4 | 4 | 1 | 19։7 | +12 | 16 |
| 5 | Սարդարապատ | 9 | 3 | 3 | 3 | 15։17 | -2 | 12 |
| 6 | Ուրարտու | 8 | 3 | 2 | 3 | 12։10 | +2 | 11 |
| 7 | Շիրակ | 8 | 3 | 1 | 4 | 11։10 | +1 | 10 |
| 8 | Արարատ | 8 | 3 | 0 | 5 | 6։13 | -7 | 9 |
| 9 | ԲԿՄԱ | 8 | 2 | 2 | 4 | 8։10 | -2 | 8 |
| 10 | Վան | 9 | 2 | 1 | 6 | 6։21 | -15 | 7 |
| 11 | Գանձասար | 9 | 1 | 0 | 8 | 8։22 | -14 | 3 |
| 12 | Սյունիք | 8 | 0 | 2 | 6 | 3։17 | -14 | 2 |