«Հատիս»-«Նադեժդա» 69:80
Հեղինակ` Դանեղյան Նարինե   

Եվրոգավաթի 2009/10 թթ. խաղարկության 1/16-րդ եզրափակչում այսօր ժամը 19.00-ին Երևանի «Հատիսը» «Միկա» մարզահամալիրում ընդունեց Օրենբուրգի «Նադեժդա»  թիմին: Խաղից առաջ "Հատիսից" հեռացել էին  Իվա Սերդարը, Ջուլիան Վիանին,Նատիա Աբուլաձեն ,Նատիա Ֆուտկարաձեն, ինչպես նաև թիմի առանցքային խաղացող Մաուրիտա Ռեյդը: Մրցակիցն իրոք ուժեղ էր և խաղի հենց սկզբից իր ձեռքը վերցրեց խաղի ղեկը: Արդյունքում խաղն ավարտվեց 69:80 հաշվով:

 
Հատիս- Բեշիկթաշ. 78-74
Հեղինակ` Դանեղյան Նարինե   

Դեկտեմբերի 17-ին Հատիսը սեփական հարկի տակ հաղթելով թուրքական Բեշիկթաշին, դուրս եկավ Եվրոպայի ակումբային առաջնության 1/16-րդ եզրափակիչ: Ստամբուլում կայացած առաջին խաղում մեր բասկետբոլիստուհիները կրկին հաջողության էին հասել մրցակցի հանդեպ (87-64):

 
Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Թեյլորին

Արթուր ԱբրահամԳերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկեց պորֆեսիոնալ բռնցքամարտի Super Six մրցաշարը, որտեղ ելույթ են ունենում միջին քաշային կարգի 6 հանրահայտ բռնցքամարտիկներ: Մեր հայրենակից Արթուր Աբրահամը, ով հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, վստահ հաղթանակով սկսեց ելույթները: Արթուրը նոկաուտով հաղթեց ամերիկացի Ջերմեն Թեյլորին եւ վաստակեց 3 միավոր:

 
Կանայք հաղթում են

Շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում, որն անցկացվում է Մակեդոնիայի Օխրիդ քաղաքում, իր առաջին լիարժեք հաղթանակը տոնեց (եթե չհաշվենք անցյալ տուրում տարած տեխնիկական հաղթանակը) կանանց «Միկա» ակումբը՝ 3,5-0,5 հաշվով 5-րդ տուրում հաղթելով սերբական «BAS Beograd» ակումբին:

 
Տղամարդկանց առաջին պարտությունը

Շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում, որն ընթանում է Օխրիդ քաղաքում (Մակեդոնիա), 5-րդ տուրում տղամարդկանց «Միկան» առաջին պարտությունը կրեց: Հայ գրոսմայստերները 2,5-3,5 հաշվով զիջեցին ռուսաստանյան «Էկոնոմիստի» (Սարատով) հետ կարևոր հանդիպումը:

 
Հույսներս դասականների վրա է

Այսօր աշխարհի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում, որն անցկացվում է դանիական Հերնինգ քաղաքում, կկայանան կանանց ըմբշամարտի մրցումները, որում Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում։ Իսկ արդեն վաղը կմեկնարկեն հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկները։

 
<< Առաջինը < Նախորդը 1 2 3 Հաջորդը > Վերջինը >>

Armenian Top Web Sites Statistics & Rating