Դուք այստեղ եք:   Գլխավոր էջ Նորություններ "Ռուբինը" նվաճեց Համագործակցության գավաթը
"Ռուբինը" նվաճեց Համագործակցության գավաթը
Հեղինակ` Դանեղյան Նարինե   

Կազանի "Ռուբինը" եզրափակչում 5:2 հաշվով ջախջախելով ղազախական "Ակտոբեին", դարձավ ԱՊՀ և բալթյան երկրների համագործակցության մրցաշարի հաղթող: Հանդիպման հերոսը դարձավ Իվան Պորտնյագինը, ով Ղազախստանի չեմպիոնի դարպասն ուղարկեց միանգամից 3 գնդակ: Նշենք, որ հենց պարգևատրման պահին միջադեպ գրանցվեց "Ակտոբեի" ֆուտբոլիստների մասնակցությամբ:

Նրանք շրջապատեցին գլխավոր մրցավարին և սկսեցին նրան հայհոյել`հայտնելով իրենց դժգոհությունը : Ակտիվ էին նաև ղազախ երկրպագուները, ովքեր սուլում էին մրցավարի հասցեին տրիբունաներից:

 

Նշենք, որ "Ռուբինը" դարձավ առաջին ռուսական ակումբը, ով 2005 թվականից այս կողմ կարողացավ նվաճել Համագործակցության գավաթը:

Share/Save/Bookmark
 

Ավելացնել մեկնաբանություն


Պաշտպանիչ կոդ
Թարմացնել

Armenian Top Web Sites Statistics & Rating