|
Կատալոնյան ակումբը աչք է դրել «Օսասունայի» 20-ամյա սանի`Սեզար Ասպիլիկուետայի վրա: Այս մրցաշրջանում երիտասարդ աջ պաշտպանը հայտնվում է հիմնակական կազմում, աչքի է ընկնում կայուն և հուսալի ելութներով: Ասպիլիկուետայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք ակումբներ,այդ թվում և «Արսենալը»:Ավելացնենք միայն, որ պաշտպանի պայմանագիրը ավարտվում է 2012 թվականին:
|
|
Այսօր` փետրվարի 16-ին, սկսվում է չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ ֆուլը: Տեղի կունենան երկու հանդիպումներ` «Միլան» - «Մանչեսթեր Յունայթեդ» և «Լիոն» - «Ռեալ Մադրիդ»: Այս երկու խաղերը փուլի կենտրոնական հանդիմումներն են: Երևանի ժամանակով խաղերը կսկսվեն ժամը 23:45:
|
|
Հեղինակ` Դանեղյան Նարինե
|
|
«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլիասը կարծում է, որ այս պահի դրությամբ աշխարհում ոչ մի թիմ չի կարող համեմատվել Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է իսպանական AS պարբերականը:
«Աշխարհում Իսպանիայի հավաքականին հավասար թիմ չկա: Ոչ Բրազիլիան, ոչ Ֆրանսիան, ոչ Արգենտինան, ոչ Իտալիան: Հնարավոր է` ինչ-որ չափով Անգլիան:
Կասիլիասը նաև հայտարարել է. «Մեր թիմի կազմավորումը սկսվել է դեռ Ինյակի Սաեսի ժամանակ, ով շեշտը դրել էր երիտասարդների վրա: Ճիշտ է` մենք անհաջող հանդես եկանք 2004թ. Եվրոպայի առաջնությունում, սակայն դա շատ երիտասարդ թիմ էր, որն այժմ շանսեր ունի հաղթելու ինչպես գալիք աշխարհի առաջնությունը, այնպես էլ Եվրո-2012-ը, սակայն հետո կազմը պետք է թարմացվի»,- ավելացրել է նա:
|
|
Հեղինակ` Դանեղյան Նարինե
|
|
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ,որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան մտադիր է 2018 թվականի աշխարհի առաջնությունը անցկացնել Եվրոպայում: Տեղեկացնենք, որ թեկնածու երկրների թվում են Անգլիան, Ռուսաստանը, ինչպես նաև Հոլանդիա-Բելգիա և Իսպանիա-Պորտուգալիա զույգերը:
|
|
Հեղինակ` Դանեղյան Նարինե
|
|
"Ռեալի" կիսապաշտպան Կական մոտ ժամանակներս կվերադառնա "Միլան": Բրազիլացին, ով այդպես էլ չխաղաց արքայական թիմի հիմնական կազմում, վարձակալական հիմունքներով կվերադառնա իր նախկին թիմ: Հիշեցնենք, որ Կակայի դիմաց "Ռեալը" այս ամառ "Միլանին" վճարեց 65 միլիոն եվրո: Բայց Կական այդպես էլ չգտավ իր խաղը Իսպանիայում: Դա է վկայում միայն այն փաստը, որ անցկացրած 14 խաղերում նա խփել է ընդամենը 3 գնդակ:
|
|
Հեղինակ` Դանեղյան Նարինե
|
|
Կազանի "Ռուբինը" եզրափակչում 5:2 հաշվով ջախջախելով ղազախական "Ակտոբեին", դարձավ ԱՊՀ և բալթյան երկրների համագործակցության մրցաշարի հաղթող: Հանդիպման հերոսը դարձավ Իվան Պորտնյագինը, ով Ղազախստանի չեմպիոնի դարպասն ուղարկեց միանգամից 3 գնդակ: Նշենք, որ հենց պարգևատրման պահին միջադեպ գրանցվեց "Ակտոբեի" ֆուտբոլիստների մասնակցությամբ:
|
|
Հեղինակ` Դանեղյան Նարինե
|
|
"Ռեալի" նախագահ Ֆիորենտինո Պերեսը հայտարարել է, որ թիմի ներսում ստեղծված հատուկ ֆոնդի միջոցների մի մասը կուղղվեն Հաիթիի երկրաշարժի հետևանքով ամբողջովին ավերված դպրոցներից մեկի վերականգնմանը: Ըստ Պերեսի, իրենք նաև նախատեսում են Հաիթիիում ֆուտբոլային դպրոց կառուցել:
|
|
Հեղինակ` Դանեղյան Նարինե
|
|
Նախօրեին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 1996-2010 թվականների աշխարհի լավագույն մարզիչների ցուցակը: Այն գլխավորում է "Մանչեստեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ սեր Ալեքս Ֆերգյուսոնը: Լավագույնների ցուցակում են նաև Մարչելլո Լիպպին, Արսեն Վենգերը և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդդինգը:
|
|
Հեղինակ` Դանեղյան Նարինե
|
|
Տոգոյի ազգային հավաքականը հրաժարվել է մասնակցել Աֆրիկայի գավաթի խաղերին: Հիշեցնենք, որ հունվարի 8-ին հավաքականի ավտոբուսը կրակահերթի էր ենթարկվել Անգոլայի տարածքում: Արդյունքնում կան զոհեր և վիրավորներ: Տոգոյի հավաքականն արդեն վերդարձել է հայրենիք:
|
|
Հեղինակ` Դանեղյան Նարինե
|
|
Հինգշաբթի գիշերը "Ռեալի" խաղացող Ռաուլ Ալբիոլը հայր է դարձել: Ծնվել է աղջիկ, որը ստացել է Ալմա անունը: Նորածնի քաշը կազմում է 2.8 կգ: Ալման ծնվել է «Hospital Casa La Salud de Valencia» կլինիկայում, և այսօրվա պարապմունքից հետո Ալբիոլը մեկնել է Վալենսիա, որպեսզի տեսնի իր դստերը:
|
|
<< Առաջինը < Նախորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդը > Վերջինը >>
|
|
|