|
Հեղինակ` Դանեղյան Նարինե
|
|
Բրազիլական "Սանթոս" ակումբի մամուլի խոսնակը հայտարարել է, որ իրենք մտադիր են վարձակալել "Մանչեստեր Սիթիի" հարձակվող Ռոբինիոյին:
-Մենք նախատեսում ենք, որ Ռոբինիոն "Սանթոսի" համար կդառնա շատ էժան ձեռքբերում: Բացի այդ, մենք շատ գործընկերներ ունենք, ովքեր պատրաստ են ֆինանսական աջակցություն ցուցաբերել, քանի որ շահագրգռված են, որ Ռոբինիոն վերադառնա,- նշել է "Սանթոսի" մամուլի խոսնակը:
|
|
Հեղինակ` Դանեղյան Նարինե
|
|
"Ռեալը" ձեռք կբերի "Ռասինգի" կիսապաշտպան Սերխիո Կանալեսին: Տեղեկացնենք, որ 18 ամյա ֆուտբոլիստը այս խաղաշրջանում ացկացրած 8 խաղում խփել է 3 գոլ:
|
|
Հեղինակ` Դանեղյան Նարինե
|
|
"Մանչեստեր Սիթին" մտադիր է ձեռք բերել "Ռեալի" կիսապաշտպան Ֆերնանդո Գագոյին: Անգլաիկան թիմը նրա համար պատրաստ է վճարել 15 միլիոն ֆունտ ստերլինգ: Նախատեսվում է, որ ֆուտբոլիստի գործակալը մոտ օրերս կմեկնի Մադրիդ, որպեսզի արքայական թիմի ղեկավարների հետ քննարկի հնարավոր տրանսֆերի բոլոր մանրամասները:
|
|
Հեղինակ` Դանեղյան Նարինե
|
Անգլիական լրատվամիջոցները շարունակում են խոսել Ռուդ վան Նիստելռոյի անգլիական պրեմիեր լիգա վերադարձի մասին: "Վեստ Հեմի" նոր սեփականատերերը պատրաստ են "Ռեալի" հարձակվողին շաբաթական վճարել 100,000 ֆունտ, եթե վերջինս համաձայնվի տեղափոխվել անգլիական ակումբ: Հիշեցնենք, որ վերջերս Նիստելռոյը գրեթե չի հայտնվում "Ռեալի" մեկնարկային կազմում:
|
|
Հեղինակ` Դանեղյան Նարինե
|
|
"Բարսելոնան" պատրաստ է 95 միլիոն եվրո վճարել "Մանչեստեր Յունայթեդին" Ուեյն Ռունիի դիմաց: Եթե այս տրանսֆերը կայանա, ապա Ռունին կդառնա աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ ներկայումս աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի տիտղոսն է կրում Քրիստիանո Ռոնալդոն, ում տրանսֆերի համար Մադրիդի "Ռեալը" վճարել է 90 միլլիոն եվրո:
|
|
<< Առաջինը < Նախորդը 1 2 Հաջորդը > Վերջինը >>
|
|
|