Իտալիայի առաջնության 21-րդ տուրը
Հեղինակ` Դանեղյան Նարինե   

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում հունվարի 23-ին "Յուվենթուսը" սեփական հարկի տակ պարտություն կրեց "Ռոմայից" 2:0 հաշվով: 51-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Դել Պիերոն: 11 րոպե անց, իրացնելով 11 մետրանոցը, Տոտտին հավասարեցրեց հաշիվը: Իսկ հանդիպման վերջին րոպեին "Ռոմային" հաղթանակ բերեց Ռիիսի` Բուֆֆոնի դարպասն ուղարկած գոլը: Նույն օրը "Կատանիան" 3:0 հաշվով ջախջախեց "Պարմային":  Հունվարի 24-ին "Բոլոնիան" հաջողության հասավ "Բարիի" նկատմամբ, իսկ "Նապոլին" 2 անպատասխան գնդակ ուղարկեց "Լիվորնոյի" դարպասը: "Պալերմոն" 3:0 հաշվով ջախջախեց "Ֆիորենտինային": Միմյանց դարպասը մեկական գոլ խփեցին "Կալիարին" և "Սիենան": Գոլառատ ստացվեց "Ուդինեզե"-"Սամպդորիա" հանդիպումը. 3:2 հաշվով ի վերջո հաղթեցին "Սամպդորիայի" ֆուտբոլիստները: Ոչ- ոքի ավարտվեց "Լացիո"-"Կիեվո" հանդիպումը, իսկ "Ջենովան" 2:0 հաշվով առավելության հասավ "Ատալանտայի" նկատմամբ: Տուրի կենտրոնական հանդիպումը պետք է համարել "Ինտեր"-"Միլան" դերբին: "Ինտերին" հաջողվեց 2 անպատասխան գնդակ ուղարկել "Միլանի" դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Միլիտոն և Պանդևը:

Այս տուրից հետո "Ինտերը" շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը 49 միավորով: Նրանից միանգամից 9 միավորով հետ է մնում "Միլանը": "Ռոման" 38 միավորով 3-րդ հորիզոնականում է:

Ռմբարկուների ցուցակը 13 գոլով գլխավորում են Դի Նատալեն "Ուդինեզեից" և Դիեգո Միլիտոն "Ինտերից":

 
"Յուվենթուսը" կխաղա առանց երկրպագուների
Հեղինակ` Դանեղյան Նարինե   

Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակչի խաղում "Յուվենթուսը" ստիպված կլինի խաղալ առանց երկրպագուների: Տեղեկացնենք, որ "Յուվենթուս"-"Ինտեր" հանդիպումը կկայանա հունվարի 28-ին "Սան-Սիրո" մարզադաշտում: Իտալիայի սպորտային իրադարձությունների գծով անվտանգության կոմիտեն որոշել է արգելել երկրպագուներին ներկա լինել խաղին: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ "Յուվերթուսի" որոշ երկրպագուներ ռասիստական վիրավորանքներ են ուղղել "Ինտերի" հարձակվող Մարիո Բալլոտելիի հասցեին:

 
Իտալիայի առաջնության 20-րդ տուրը
Հեղինակ` Դանեղյան Նարինե   

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում հունվարի 16-ին սեփական հարկի տակ "Կալիարին" 3:0 հաշվով ջախջախեց "Լիվորնոյին", "Ինտերը" անակնկալ կերպով ոչ-ոքի`2:2 խաղաց "Բարիի" հետ: Հաջորդ օրը կայացած խաղում "Ատալանտան" 3:0 հաշվով ջախջախեց "Լացիոյին": "Յուվենթուսը" նվազագույն հաշվով պարտվեց "Կիեվոյին": "Միլանը" 4:0 հաշվով ջախջախեց "Սիենային": Ընդ որում, միանգամից 3 գոլի հեղինակ դարձավ Ռոնալդինոն: Իսկ "Պարմա"-"Ուդինեզե" խաղում հաշիվն այդպես էլ չբացվեց: "Ռոման" 3:0 հաշվով ջախջախեց "Ջենովային", "Բոլոնիան" 2:1 հաշվով առավելության հասավ "Ֆիորենտիանյի" նկատմամբ: Իսկ "Նապոլի"- "Պալերմո" հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց:

Այսպիսով, մրցաշարային աղյուսակը 46 միավորով շարունակում է գլխավորել "Ինտերը": Նրանից 6 միավորով ետ է մնում "Միլանը": Մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը 35 միավորով եզրափակում է "Ռոման":

 
Բեկհեմը գալիս է "Միլան"
Հեղինակ` Դանեղյան Նարինե   

Հայտնի անգլիացի կիսապաշտպան Դեյվիդ Բեկհեմին այս տարի ևս կես տարի ժամկետով կվարձակալի "Միլանը": Նա կմիանա իտալական ակումբին Ծննդյան տոներից անմիջապես հետո`  դեկտեմբերի 28-ին, երբ թիմը վերադարձած կլինի կարճատև արձակուրդից: Իսկ դեկտեմբերի 30-ին "Միլանը"` շնորհանդեսի ժամանակ

 
Իտալիայի առաջնություն. 10-րդ տուր

Serie AՀոկտեմբերի 28-ին կայացան Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրի գրեթե բոլոր հանդիպումները՝ «Ինտեր» - «Պալերմո» խաղը կկայանա այսօր։ Թուրինի «Յուվենթուսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Սամպդորիային»։

 
<< Առաջինը < Նախորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդը > Վերջինը >>

Մրցաշարային Աղյուսակ

Team
G W D L Goals Diff P
1.
Inter
16 11 3 2 35:14 +21 36
2.
Milan
16 9 4 3 23:17 +6 31
3.
Juventus
16 9 3 4 29:19 +10 30
4.
Parma
16 8 4 4 22:20 +2 28
5.
Roma
16 7 4 5 25:22 +3 25
6.
Sampdoria
16 7 4 5 20:22 -2 25
7.
Bari
16 6 6 4 19:15 +4 24
8.
Chievo
16 7 3 6 20:17 +3 24
9.
Fiorentina
16 7 3 6 18:15 +3 24
10.
Genoa
16 7 3 6 28:27 +1 24
11.
Napoli
16 6 6 4 24:24 0 24
12.
Cagliari
16 7 2 7 25:21 +4 23
13.
Palermo
16 6 5 5 21:20 +1 23
14.
Udinese
16 5 3 8 19:21 -2 18
15.
Lazio
16 3 7 6 10:15 -5 16
16.
Bologna
16 4 4 8 17:24 -7 16
17.
Livorno
16 4 3 9 7:18 -11 15
18.
Atalanta
16 3 4 9 15:25 -10 13
19.
Siena
16 3 3 10 17:27 -10 12
20.
Catania
16 1 6 9 14:25 -11 9
 Italy - Serie A
 March 6 
 FTFiorentina1 - 2Juventus
 FTAS Roma0 - 0AC Milan
 March 7 
 FTAtalanta0 - 0Udinese
 FTBari1 - 0Chievo
 FTBologna2 - 1Napoli
 FTCagliari2 - 2Catania
 FTPalermo1 - 0Livorno
 FTSampdoria2 - 1Lazio
 FTSiena1 - 1Parma
 FTInter Milan0 - 0Genoa
 Italy - Serie B
 March 5 
 Susp.Cesena0 - 0Sassuolo
 March 6 
 FTAscoli4 - 2Salernitana
 FTBrescia2 - 3Grosseto
 FTCittadella2 - 1Empoli
 FTCrotone0 - 3Albinoleffe
 FTGallipoli1 - 2Padova
 FTMantova2 - 2Lecce
 FTModena2 - 1Ancona
 FTTorino3 - 1Frosinone
 FTTriestina0 - 0Vicenza
 March 8 
 FTPiacenza0 - 0Reggina
Armenian Top Web Sites Statistics & Rating