Առաջնություն
Վարդան Մինասյանը պաշտոնապես գլխավոր մարզիչ

Վարդան Մինասյանը պաշտոնապես նշանակվեց Հայաստանի  հավաքականի գլխավոր մարզիչ: Մինասյանը աշխատանքը  կհամատեղի «Փյունիկ»-ում աշխատանքի հետ: Վերջին հայ մասնագետը, ով գլխավոր մարզիչ է նշանակվել ընտրական  փուլից առաջ`Վարուժան Սուքիասյանն է եղել: Ինչպես բոլորս գիտենք` Վարդան  Մինասյանը արդեն մի քանի անգամ կատարել է գլխավոր մարզչի  պաշտոնակատարի դերը: Հաջողություն մաղթենք հայ մասնագետին և հուսանք, որ մեր հավաքականը կառաջադիմի:

 
Բարձրագույն Խումբ. 26-րդ տուր

Մոտենում է ավարտին մեր առաջնությունը և հանդիպումներն էլ գնալով անցնում են ավելի լարված պայքարում։ Այդպիսի մի լարված հանդիպում կայացավ այսօր «Նաիրի» մարզադաշտում, որտեղ «Ուլիսն» ընդունել էր «Միկային»։

 
Բարձրագույն Խումբ. 25-րդ տուր

Այսօր կայացան Հայաստանի Բարձրագույն Խմբի 25-րդ տուրի հանդիպումները։ «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոնն ու առաջատարը՝ «Փյունիկն» ընդունել էր ետնապահին՝ «Արարատին»։

 
Փոփոխություններ Բարձրագույն խմբի խաղացանկում

Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով որ հոկտեմբերի 10-14-ը Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները մասնակցել են Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերի հանդիպումներին` Բարձրագույն խմբի 25-րդ տուրի բոլոր հանդիպումները հետաձգվում են և կկայանան հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին:

ՀՖՖ մամուլի քարտուղարություն 

 
Հայ պատանի ֆուտբոլիստը մահացել է մարզման ժամանակ
Երեկ մահացել է Երեւանի «Ֆուրման» մանկապատանեկան ֆուտբոլի 17-ամյա ֆուտբոլիստ Գևորգ Սուքիասյանը: Պատանի ֆուտբոլիստը մարզման ժամանակ իրեն անսպասելիորեն վատ է զգացել, որից հետո նրան տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացնում է armsport.am-ը:
 
<< Առաջինը < Նախորդը 1 2 3 4 5 6 7 8 Հաջորդը > Վերջինը >>

Ռմբարկուներ

14 - Արթուր Քոչարյան (Ուլիս)
132 - Բոտի Դեմել (Միկա)
11 - Հենրիխ Մխիթարյան (Փյունիկ)
10 - Արամ Ոսկանյան (Միկա)
10 - Սամվել Մելքոնյան (Բանանց)
Armenian Top Web Sites Statistics & Rating