«Բարսան» հետաքրքրված է Օսասունայի պաշտպանով

Կատալոնյան ակումբը աչք է դրել «Օսասունայի» 20-ամյա  սանի`Սեզար Ասպիլիկուետայի վրա: Այս մրցաշրջանում  երիտասա...
Մանրամասն...

Սկսվում է չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլը

Այսօր` փետրվարի 16-ին, սկսվում է չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ  ֆուլը: Տեղի կունենան երկու հանդիպումներ` «Միլան»...
Մանրամասն...

Կասիլիաս.«Աշխարհում Իսպանիայի հավաքականին հավասար թիմ չկա»

  «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլիասը կարծում է, որ այս պահի դրությամբ աշխարհում ոչ մի թիմ չի կարող համեմատվել...
Մանրամասն...

2018 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Եվրոպայում

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ,որ ֆ...
Մանրամասն...

Կական շուտով կվերադառնա "Միլան"

"Ռեալի" կիսապաշտպան Կական մոտ ժամանակներս կվերադառնա "Միլան": Բրազիլացին, ով այդպես էլ չխաղաց արքայական թիմի հ...
Մանրամասն...

"Ռուբինը" նվաճեց Համագործակցության գավաթը

Կազանի "Ռուբինը" եզրափակչում 5:2 հաշվով ջախջախելով ղազախական "Ակտոբեին", դարձավ ԱՊՀ և բալթյան երկրների համագոր...
Մանրամասն...

"Ռեալի" հովանավորությամբ կվերականգնվի Հաիթիի ավերված դպրոցներից մեկը

"Ռեալի" նախագահ Ֆիորենտինո Պերեսը հայտարարել է, որ թիմի ներսում ստեղծված հատուկ ֆոնդի միջոցների մի մասը կուղղ...
Մանրամասն...

«Բարսան» հետաքրքրված է Օսասունայի պաշտպանով

Կատալոնյան ակումբը աչք է դրել «Օսասունայի» 20-ամյա  սանի`Սեզար Ասպիլիկուետայի վրա: Այս մրցաշրջանում  երիտասարդ աջ պաշտպանը հայտնվում է հիմնակական կազմում,  աչքի է ընկնում կայուն և հուսալի ելութներով: Ասպիլիկուետայի  նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք  ակումբներ,այդ թվում և «Արսենալը»:Ավելացնենք միայն, որ  պաշտպանի պայմանագիրը ավարտվում է 2012 թվականին:

 
Վարդան Մինասյանը պաշտոնապես գլխավոր մարզիչ

Վարդան Մինասյանը պաշտոնապես նշանակվեց Հայաստանի  հավաքականի գլխավոր մարզիչ: Մինասյանը աշխատանքը  կհամատեղի «Փյունիկ»-ում աշխատանքի հետ: Վերջին հայ մասնագետը, ով գլխավոր մարզիչ է նշանակվել ընտրական  փուլից առաջ`Վարուժան Սուքիասյանն է եղել: Ինչպես բոլորս գիտենք` Վարդան  Մինասյանը արդեն մի քանի անգամ կատարել է գլխավոր մարզչի  պաշտոնակատարի դերը: Հաջողություն մաղթենք հայ մասնագետին և հուսանք, որ մեր հավաքականը կառաջադիմի:

 
Սկսվում է չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլը

Այսօր` փետրվարի 16-ին, սկսվում է չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ  ֆուլը: Տեղի կունենան երկու հանդիպումներ` «Միլան» - «Մանչեսթեր Յունայթեդ» և «Լիոն» - «Ռեալ Մադրիդ»: Այս երկու խաղերը փուլի կենտրոնական հանդիմումներն են: Երևանի ժամանակով խաղերը կսկսվեն ժամը 23:45:

 
Կասիլիաս.«Աշխարհում Իսպանիայի հավաքականին հավասար թիմ չկա»
Հեղինակ` Դանեղյան Նարինե   

 

«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլիասը կարծում է, որ այս պահի դրությամբ աշխարհում ոչ մի թիմ չի կարող համեմատվել Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին  տեղեկացնում է իսպանական AS պարբերականը:

«Աշխարհում  Իսպանիայի հավաքականին հավասար թիմ չկա: Ոչ Բրազիլիան, ոչ Ֆրանսիան, ոչ Արգենտինան, ոչ Իտալիան: Հնարավոր է` ինչ-որ չափով Անգլիան:


Կասիլիասը նաև հայտարարել է. «Մեր թիմի կազմավորումը սկսվել է դեռ Ինյակի Սաեսի ժամանակ, ով շեշտը դրել էր երիտասարդների վրա: Ճիշտ է` մենք անհաջող հանդես եկանք 2004թ. Եվրոպայի առաջնությունում, սակայն դա շատ երիտասարդ թիմ էր, որն այժմ շանսեր ունի  հաղթելու ինչպես  գալիք աշխարհի առաջնությունը,  այնպես էլ Եվրո-2012-ը, սակայն հետո կազմը պետք է թարմացվի»,- ավելացրել է նա:


 
600 եվրո տուգանք և բաց թողնվելիք 2 խաղ քիթ ջարդելու համար
Հեղինակ` Դանեղյան Նարինե   

"Մալագայի" ֆուտբոլիստի քիթը ջարդելու համար "Ռեալի" աստղ Քրիստիանո Ռոնալդոն կորակազրկվի 2 խաղով: Բացի այդ, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Ռոնալդոյին "վտանգավոր" խաղալու համար տուգանել է 600 եվրոյով:

 
Ռամոսը Ռոնալդոյի և Բենզեմայի մասին
Հեղինակ` Դանեղյան Նարինե   

"Ռեալի" պաշտպան Սերխիո Ռամոսը իր կարծիքն է հայտնել թիմի "նորեկներ" Քրիստիանո Ռոնալդոյի և Քարիմ Բենզեմայի մասին:

-Ես ուղղակի ապշած եմ, տեսնելով, թե Ռոնալդոն ինչ լրջությամբ է վերաբերում իր աշխատանքին: Ես հիացած եմ նրա պրոֆեսիոնալությամբ: Նա մտածում է միայն իր խաղը լավացնելու և կատարելության հասցնելու մասին: Հրաշալի է, երբ թիմումդ կան ֆուտբոլիստներ, ովքեր գիտեն մրցակցել: Նրանցից շատ բաներ կարելի է սովորել: Իսկ Բենզեման ուղղակի ֆենոմեն է: Նա շատ արագ հարմարվեց թիմին, իսկ մենք ամեն կերպ օգնեցինք նրան այդ հարցում: Նա ի ծնե տաղանդավոր ռմբարկու է: Նրա հնարավորությունները անսահման են: Ես համոզված եմ, որ "Ռեալի" կազմում նա ձեռք կբերի իր լավագույն որակները,- նշել է Ռամոսը:

 
<< Առաջինը < Նախորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդը > Վերջինը >>

Armenian Top Web Sites Statistics & Rating